Շվեյցարական ընկերությունը կստեղծի «ապագայի քաղաքներ» Ադրբեջանի ազատագրված հողերում
 Շվեյցարական ընկերությունը կստեղծի «ապագայի քաղաքներ» Ադրբեջանի ազատագրված հողերում
14:24     06 10 2022    
Մեր նպատակն է ստեղծել «ապագայի քաղաքներ» Ադրբեջանի ազատագրված հողերում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է շվեյցարական «sa_partners» ընկերության հիմնադիրներից մեկը՝ Դունյա Կովարին, «Կայուն զարգացման նպատակները և նոր քաղաքային օրակարգը որպես հետկոնֆլիկտային շրջանում վերականգնման և վերակառուցման առաջատար ուժ» թեմայով Ադրբեջանի ազգային քաղաքաշինության ֆորումի ժամանակ։

«Զանգիլան քաղաքի վերականգնման մեր ռազմավարության համաձայն՝ շեշտը դրվելու է կանաչապատման խնդիրների վրա։ Մենք ցանկանում ենք պահպանել քաղաքի գոյություն ունեցող բնությունը և այն դարձնել ավելի կանաչ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Քելբաջար քաղաքի վերականգնման ծրագրին, Կովարին նշել է, որ այս տարածաշրջանում հիմնական խնդիրը զբոսաշրջության զարգացման համար բոլոր պայմանների ստեղծումն է։

«Քելբաջարը հայտնի է իր տաք աղբյուրներով։ Մեր խնդիրն է ստեղծել մեծ թվով սոցիալական նշանակության վայրեր՝ հանգստի և սպորտի համար նախատեսված վայրեր, սպա և ֆիթնես կենտրոններ: Իհարկե, քաղաքի կանաչապատումը մնալու է առաջնահերթություններից մեկը»,- հավելել է Դունյա Կովարին։
Zinvor.info

Հեշթեգներ. Շվեյցարիա   Ադրբեջան  


Լրահոս