Ով է հորդորում Երևանին խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ
 Ով է հորդորում Երևանին խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ
13:44     23 09 2022    
Սեպտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկել է երկրում ստեղծված պատերազմական վիճակը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ «Ժողովուրդ»-ը գրում է, որ Փաշինյանը իր թիմակիցներին Եվրոպայից ու Ռուսաստանից եկող ազդակների, մտահոգությունների մասին է պատմել:

«Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ակաները քննարկել են, թե աշխարհի շատ երկրներ (հիմնականում՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն) Հայաստանին հորդորում են, կոչ են անում, ինչ-որ տեղ անգամ՝ ստիպում են ստորագրել «խաղաղության պայմանագիրը»: Բայց, ի տարբերություն Եվրոպայի, դա ստորագրելու խորհուրդ չի տալիս Ռուսաստանը, որովհետև ստորագրելը «Ղարաբաղից հրաժարվել» կնշանակի: Եվ այժմ անհասկանալի իրավիճակի առաջ է կանգնել Նիկոլ Փաշինյանը, չիմանալով՝ ինչ անել:

Սակայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց՝ նման հարցադրումով քննարկում չի եղել իրենց մոտ:

«Ու, ընդհանրապես, խաղաղության պայմանագրին բավական է այդքան թեթև նայենք: Խաղաղության պայմանագիրը փաստաթուղթ չէ, որ դա կնքես ու դրանով ապրես: Այն պետք է իրողություններն արձանագրի, ու հիմա ինչպե՞ս խաղաղության պայմանագիր ստորագրես, երբ հողերդ օկուպացված են: Ես կյանքում խաղաղության պայմանագիր չեմ կնքել, բայց դրա առաջին կետը, կարծում եմ, հետևյալը պետք է լինի, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ մենք ընդունենք, որ եկել, մտել են մեր տարածքները. նման բան ինչպե՞ս կլինի», - նշել է պատգամավորը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս