Էրդողան. Հնարավոր է ամենասեղմ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև
  Էրդողան.  Հնարավոր է ամենասեղմ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև
10:02     21 09 2022    
«Հնարավոր է ամենասեղմ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև»:

Այս մասին, ըստ Zinvor.info-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք քայլեր ենք ձեռնարկել աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացներին։ Թեև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջին օրերին ստվերում է մեր ընդհանուր գործը, կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունները շուտով կկարգավորվեն, և տարածաշրջանում խաղաղություն կլինի: Մենք միշտ լինելու ենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին՝ նրանց իրավունքների և ապագայի հաստատման գործում»,- ասել է նա։

Էրդողանի խոսքով, Ադրբեջանի կողմից օկուպացված հողերի ազատագրումը պատմական հնարավորություններ է բացել Հարավային Կովկասում մշտական խաղաղության հաստատման համար. «Մենք շատ կարևոր քայլեր ենք ձեռնարկել։ Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կարևոր իրադարձություն կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս