Ջեյհուն Բայրամովը կանադացի գործընկերոջը տեղեկացրել է հայկական զինված ուժերի սադրանքների մասին
 Ջեյհուն Բայրամովը կանադացի գործընկերոջը տեղեկացրել է հայկական զինված ուժերի սադրանքների մասին
19:44     18 09 2022    
2022 թվականի սեպտեմբերի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի միջև։

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ Ջեյհուն Բայրամովը իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում հայկական զինված ուժերի լայնածավալ սադրանքների մասին և հայտնել ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ընդգծվել է, որ Հայաստանի նպատակաուղղված սադրանքները և կարգավորման գործընթացի խոչընդոտները կրում են շարունակական բնույթ, վերջին սադրանքների ժամանակ զոհվել է 79 ադրբեջանցի զինծառայող։

Նախարարը Կանադայի ԱԳ նախարարին տեղեկացրել է, որ Ադրբեջանը մշտապես աջակցել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, պետությունների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և վերջին 30 տարիների ընթացքում հանդես է եկել այդ սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման օգտին։ Նշվել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմամբ այն ժամանակ, երբ ընթանում են վերականգնողական աշխատանքներ և խոշոր ներդրումներ, ներքին տեղահանվածները վերադառնում են իրենց հողեր, Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ տանող կողմն է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս