Իլհամ Ալիևը Սամարղանդում մասնակցում է ՇՀԿ գագաթնաժողովին
 Իլհամ Ալիևը Սամարղանդում մասնակցում է ՇՀԿ գագաթնաժողովին
12:10     16 09 2022    
Սեպտեմբերի 16-ին Սամարղանդում իր աշխատանքներն է սկսել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի նախագահի կայքին հղումով, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը ողջունել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և գագաթնաժողովին մասնակցող այլ երկրների ու կառավարությունների ղեկավարներին։

Այնուհետև պետությունների և կառավարությունների ղեկավարները միասին լուսանկարվել են։

Ներկա ժամանակ գագաթնաժողովն ընթանում է ընդլայնված կազմով։

Միջոցառմանը մասնակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան