Լաչինում, Զաբուխայում և Սուսում ռուսաստանցի խաղաղապահների դիրքերը ամբողջությամբ ապամոնտաժվել են
  Լաչինում, Զաբուխայում և Սուսում ռուսաստանցի խաղաղապահների դիրքերը ամբողջությամբ ապամոնտաժվել են
11:00     31 08 2022    
Լաչին քաղաքում, Զաբուխ և Սուս գյուղերում ռուսաստանցի խաղաղապահների կողմից տեղադրված ժամանակավոր դիրքերն արդեն ամբողջությամբ ապամոնտաժվել են։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս տարածքներում խաղաղապահների լիազորությունների ժամկետն արդեն մի քանի օր է ավարտվել է։

Օգոստոսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ում կիսվել է՝ Լաչինում, վերահսկողության տակ վերցված Զաբուխ և Սուս գյուղերում ադրբեջանական բանակի տեղավորման մասին հրապարակմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Ադրբեջան  


Լրահոս