Իլհամ Ալիևը պարգևատրվել է Ղազախստանի բարձրագույն շքանշանով
 Իլհամ Ալիևը պարգևատրվել է Ղազախստանի բարձրագույն շքանշանով
16:07     24 08 2022    
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը օգոստոսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է հանձնել՝ Ղազախստանի բարձրագույն «Ալթըն Կըրան» - «Ոսկե արծիվ» շքանշանը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին։

Ինչպես տեղեկացնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, նախագահները հանդես են եկել ելույթով։

Նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաև. «Ես այսօր մեծ բավարարությամբ պաշտոնական այց եմ կատարում Ձեր երկրում: Մենք անցկացրինք նեղ կազմով շատ արդյունավետ հանդիպում։ Իմ այցի ծրագրում ընդգրկված է Ձեզ՝ Ղազախստանի Հանրապետության «Ալթըն Կըրան» բարձրագույն շքանշանով պարգեւատրելու արարողությունը։

Ղազախստանում Ձեզ գիտեն, պատվում, հարգում են որպես պետական ականավոր գործչի, մարդու, ով հայտնի է ամբողջ աշխարհում։ Մարդ, ով Ադրբեջանին առաջնորդեց դեպի պատմական հաղթանակ՝ Անվտանգության խորհրդի բանաձևերին լիովին համապատասխան տարածքային ամբողջականության վերականգնմանը, ինչի կապակցությաբ այսօր Ձեզ շնորհավորել եմ մեր անձնական հանդիպման ժամանակ։

Դուք հսկայական ավանդ եք ներդրում մեր պետությունների միջև բազմակողմանի, համակողմանի համագործակցության զարգացման գործում։ Եվ ի նշան համակրանքի, ողջ ղազախ ժողովրդի անունից ես այսօր կցանկանայի Ձեզ հանձնել «Ալթըն Կըրան» շքանշանը»։

Նախագահ Իլհամ Ալիև. «Ես շատ հպարտ եմ, որ Դուք հարկ համարեցիք ինձ պարգևատրել Ղազախստանի՝ մեզ համար եղբայրական երկրի բարձրագույն շքանշանով։ Ես իմ կողմից այսուհետ էլ անելու եմ ամեն ինչ, որպեսզի ավանդ ներդնել մեր բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացման մեջ։

Մեր ժողովուրդներին կապում է պատմությունը, ընդհանուր արմատները։ Այսօր Ղազախստանը և Ադրբեջանը, որպես երկու անկախ պետություններ, վստահորեն շարժվելով անկախության ճանապարհով, ցուցաբերում են տնտեսական զարգացման և սոցիալական խնդիրների լուծման բարձր տեմպեր։ Մեր երկրների հեղինակությունը համաշխարհային ասպարեզում աճում է:

Ես այս պարգևը դիտարկում եմ, որպես հարգանքի նշան ողջ ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։ Ես հատկապես հպարտ եմ, որ այս պարգևը ստանում եմ Ձեր ձեռքից։

Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել իմ ամբողջական աջակցությունը այն բարեփոխումներին, որոնք Դուք անցկացնում եք։ Քաղաքականությունը, որը Դուք անցկացնում եք, լիովին համապատասխանում է Ղազախստանի ժողովրդի ազգային շահերին։ Բոլոր նպատակները, որոնք Դուք դրել եք, ես վստահ եմ, որ կիրականացվեն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ղազախստան  


Լրահոս