Թուրքմենստանի նոր դեսպանն այցելել է Շուշա
 Թուրքմենստանի նոր դեսպանն այցելել է Շուշա
16:00     22 08 2022    
Ադրբեջանում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրբանմամմեթ Էլյասովն այցելել է Շուշա։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-ի իր էջում գրել է՝ Շուշայում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը։

«Ադրբեջանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Գուրբանմամմեթ Էլյասովն իր առաջին այցը կատարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշա։ Դեսպանը ծանոթացել է քաղաքի պատմական հուշարձաններին և տեղեկացվել վերականգնման և վերակառուցման աշխատանքների մասին»,- ասվում է հրապարակման մեջ։

Թուրքմեն դիվանագետին տեղեկացվել է նաև օկուպացիայի ժամանակ Շուշա քաղաքի պատմաճարտարապետական հուշարձաններին հասցված վնասների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքմենստան   Ադրբեջան  


Լրահոս