Սարըբաբա բարձունքում հայտնաբերվել է ականապատ դաշտ, որը տեղադրվել է ապօրինի հայկական կազմավորումների կողմից - ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Սարըբաբա բարձունքում հայտնաբերվել է ականապատ դաշտ, որը տեղադրվել է ապօրինի հայկական կազմավորումների կողմից -  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
09:14     17 08 2022    
Լաչինի շրջանի արևելյան հատվածում՝ Սարըբաբա բլրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ հայտնաբերվել է հակահետևակային ականապատ դաշտ՝ ապօրինի հայկական զինված խմբավորումների կողմից տեղադրված։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով։

Ադրբեջանական բանակի ինժեներական զորքերի ստորաբաժանումներն իրականացրել են տարածքի հետախուզություն։ Հայտնաբերված ականները վնասազերծվել են սակրավորների հատուկ խմբի կողմից։

Օգոստոսի 15-ին ականապատված տարածքից հանվել և վնասազեծել է ընդհանուր առմամբ PMN-E տիպի 991 հակահետևակային ական։

Հարկ է հատկապես նշել, որ այս ուղղությամբ հայտնաբերված բոլոր ականներն արտադրվել են Հայաստանում Հայրենական պատերազմից հետո՝ 2021 թվականին:
Zinvor.info

Հեշթեգներ. Սարըբաբա   Ադրբեջան  


Լրահոս