Ադրբեջանի ԱԳՆ. Զաբուխ և Սուս գյուղերի տներն այրվել և ավերվել են
  Ադրբեջանի ԱԳՆ.  Զաբուխ և Սուս գյուղերի տներն այրվել և ավերվել են
15:08     16 08 2022    
Լաչինի շրջանի Զաբուխ և Սուս գյուղերի տները այրվել և ավերվել են հայերի կողմից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։

«Տեսեք, թե ինչ է մնացել Լաչին քաղաքում, Զաբուխ և Սուս գյուղերում այն բանից հետո, երբ անօրինական հայ վերաբնակները լքել են տարածքը։ Ավերված և այրված տներ. անտառները այրվում են, բուսական/կենդանական աշխարհը լրջորեն վնասված է. ավերվել են ենթակառուցվածքային օբյեկտները: Այսպես է Հայաստանը պատրաստվում խաղաղությա՞ն»,- գրել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս