Կիևում հուղարկավորվել է ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ադրբեջանցին
 Կիևում հուղարկավորվել է ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ադրբեջանցին
14:45     21 07 2022    
Կիևում տեղի է ունեցել՝ ուկրաինական բանակի զինծառայող, ծագումով ադրբեջանցի Քերիմ Գուլամովի հուղարկավորման արարողությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, զինծառայողին հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնական եկեղեցիներից մեկում։

Նշենք, որ ուկրաինական բանակի զինծառայող, ազգությամբ ադրբեջանցի Քերիմ Գուլամովը զոհվել է հուլիսի 17-ին Ռուսաստանի հետ մարտերում։

Կ.Գուլամովը եղել է ուկրաինական Դոնբասում հակաահաբեկչական գործողությունների վետերան, ակտիվորեն մասնակցել է 73 հատուկ գործողություններին։ 2018 թվականին նա եղել է M2 հեռուստաալիքի «Ռազմական հիթ շքերթի» հաղորդավարը։

Կ.Գուլամովը դպրոցն ավարտել է Ուկրաինայի Օբուխով քաղաքում, ապրել է Իրպինում։

Հուլիսի 26-ին նա կդառնար 35 տարեկան։
Zinvor.info

Հեշթեգներ. Կիև   Ադրբեջանցի  


Լրահոս