Թուրքիայի դեսպան. Շուշայի հռչակագիրը ավելին է, քան պարզապես փաստաթուղթ
  Թուրքիայի դեսպան.  Շուշայի հռչակագիրը ավելին է, քան պարզապես փաստաթուղթ
09:16     12 07 2022    
«Շուշայի հռչակագիրն ավելին է, քան փաստաթուղթ, այն արդեն պատգամ է։ Մենք պարտավոր ենք կատարել այս հռչակագրի յուրաքանչյուր տողը և երբեք չմոռանալ դրա մասին»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին՝ հանդես գալով դասախոսությամբ Դիվանագիտության շաբաթվա շրջանակներում։

«Շուշայի հռչակագիրը ճանապարհային քարտեզ է մեզանից յուրաքանչյուրի համար։ Ինչպես ասում են մեր երկրների նախագահները. «Մեր ուժը մեր միասնության մեջ է»։ Եթե մենք միասին ենք, ուրեմն ավելի ուժեղ ենք։ Մենք պետք է միշտ լինենք միասին ու միասնական։ Շուշայի հռչակագիրը քայլ է դեպի ապագա»,- ասել է թուրք դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս