ԱԳՆ ղեկավար. Հետկոնֆլիկտային շրջանը բազմաթիվ հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար
  ԱԳՆ ղեկավար.  Հետկոնֆլիկտային շրջանը բազմաթիվ հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար
14:39     07 07 2022    
«Հետկոնֆլիկտային շրջանը բազմաթիվ հնարավորություններ է բացում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ADA համալսարանում «Խաղաղություն և Ադրբեջանի ստեղծարար ջանքերը հետկոնֆլիկտային փուլում» դիվանագիտության շաբաթվա բացման ժամանակ։

Արտգործնախարարի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է աշխատել խաղաղության պայմանագրի վրա։

Բաքուն Երևանին առաջարկել է նաև կարգավորել հարաբերությունները երկրների միջև և վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը՝ տարածաշրջանում հաստատելով երկարաժամկետ խաղաղություն։

2020 թվականին Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ Ադրբեջանը կարողացավ ազատագրել իր հողերը, որոնք 30 տարի գտնվում էին օկուպացման տակ, ասել է ԱԳՆ ղեկավարը։ «Մենք շատ երջանիկ ժողովուրդ ենք, որովհետև կարողացանք նման կարևոր պատմական պահի ականատես լինել», - հավելել է նա:

Ընդ որում՝ Ջեյհուն Բայրամովը նշել է. «Մենք պետք է նայենք ապագային, բայց դա չի նշանակում, որ պատմությունը պետք է մոռանալ»։ «Մենք պետք է հստակ խոսենք օկուպացիայի 30 տարիների ընթացքում նախկին օկուպացված տարածքներում կատարված հանցագործությունների մասին»,- շեշտել է արտգործնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս