Թբիլիսիում առաջարկվել է ադրբեջանցի և հայ պատգամավորների հանդիպում անցկացնել
 Թբիլիսիում առաջարկվել է ադրբեջանցի և հայ պատգամավորների հանդիպում անցկացնել
19:38     06 07 2022    
Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների անդամների հանդիպում՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Բիրմինգհեմում (Մեծ Բրիտանիա) ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջին նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։

Խոսելով Հարավային Կովկասում կայունության և հանգստության կարևորության մասին՝ կոմիտեի ղեկավարը հայտնել է Վրաստանի պատրաստակամությունը կայունացնող դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։ «Մենք պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար»,- ասել է Սամխարաձեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Թբիլիսի   Ադրբեջան  


Լրահոս