«Անհրաժեշտ է բացել Զանգեզուրի միջանցքը». Չավուշօղլու
 «Անհրաժեշտ է բացել Զանգեզուրի միջանցքը».  Չավուշօղլու
10:29     05 07 2022    
Մենք ուզում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Zinvor.info-ն:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է բացել Զանգեզուրի միջանցքը, որը պետք է ստեղծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև հայկական սփյուռքին, որը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը. «Հայկական սփյուռքը բաժանված է երկու մասի. մի մասը կտրականապես չի ցանկանում աջակցել կարգավորման գործընթացին, մյուս մասն աջակցում է։ Հայաստանում որոշ ուժեր հարձակվում են վարչապետի տան վրա, փողոցային գործողություններ են իրականացնում, լուրջ ճնշումներ գործադրում, և դա լուրջ խոչընդոտ է ստեղծում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ասել է Մևլութ Չավուշօղլուն։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս