Ադրբեջանում Թուրքիայի դեսպան. Սա կոչվում է եղբայրական օգնություն
  Ադրբեջանում Թուրքիայի դեսպան.  Սա կոչվում է եղբայրական օգնություն
10:45     27 06 2022    
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին եղբայրական է անվանել ադրբեջանական դեսանտային ավիացիայի օգնությունը Մուղլայում հրդեհների մարման գործում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանը գրել է Twitter-ում։

«Սա կոչվում է եղբայրական օգնություն», - նշել է Բաղչին:

Նշենք, որ նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով եղբայրական երկիր է ուղարկվել Ադրբեջանի ԱԻՆ-ին պատկանող BE-200ÇS երկկենցաղ ինքնաթիռ՝ Թուրքիայում անտառային հրդեհների կանխման և մարման աշխատանքներին աջակցելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս