Չավուշօղլու. Մենք աջակցել ենք Ադրբեջանին և կշարունակենք աջակցել
  Չավուշօղլու.  Մենք աջակցել ենք Ադրբեջանին և կշարունակենք աջակցել
09:11     27 06 2022    
Մենք աջակցել ենք Ադրբեջանին և կշարունակենք աջակցել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք ամենուր ենք՝ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում՝ պաշտպանելու մեր շահերն ու անվտանգությունը։ Բայց ամենից առաջ մենք խաղաղության և հանգստության կողմնակից ենք»,- ասել է նա։

«Սպասելու և տեսնելու քաղաքականությունն այլևս գոյություն չունի։ Չկա ամաչկոտ Թուրքիա: Մենք պետք է ուժեղ լինենք երկրին սպառնացող վտանգը վերացնելու և խաղաղություն հաստատելու համար։ «Մեր պաշտպանական արդյունաբերությունը, մեր հերոսական բանակը և ժողովուրդը մեր դիվանագիտության ամենամեծ հենասյուներն են»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս