Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպանները հանդիպել են տեսակոնֆերանսի ձևաչափով
Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպանները հանդիպել են տեսակոնֆերանսի ձևաչափով
14:24     24 06 2022    
Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Էռլ Լիտցենբերգերը, Քելի Դեգնանը և Լին Թրեյսին հանդիպել են տեսակոնֆերանսի ձևաչափով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Դիվանագետները քննարկել են ԱՄՆ-ի ծրագրերն ու քաղաքականությունը Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում։ Նրանք ընդգծել են փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու և տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու ԱՄՆ հանձնառությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան   Հայաստան  


Լրահոս