Հռչակագրի ստորագրման տարեդարձին նվիրված միջոցառում կանցկացվի Շուշայում
 Հռչակագրի ստորագրման տարեդարձին նվիրված միջոցառում կանցկացվի Շուշայում
15:32     14 06 2022    
Հունիսի 15-ին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշա քաղաքում Շուշայի հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձին նվիրված միջոցառում կանցկացվի։

Zinvor.info-ն հայտնում է, որ հանդիպմանը կմասնակցեն՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ, Թուրքիայի կառավարության և երկու երկրների կուսակցությունների ներկայացուցիչներ։

Շուշայի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Շուշայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից։ Հռչակագիրը հաստատվել է 2022 թվականի փետրվարի 1-ին՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և փետրվարի 3-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս