Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ
12:03     13 06 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի կայքին։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Մեր ժողովուրդներին կապող բարեկամության և բարիդրացիության դարավոր կապերը հուսալի հիմք են ադրբեջանա-ռուսական ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության առաջանցիկ զարգացման համար։ Հատուկ բավարարվածություն է առաջացնում մեր երկրների փոխգործակցությունը՝ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։

Այս տարվա փետրվարին դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումն ամրապնդեց մեր միջպետական կապերի բարձր մակարդակը, որոնք ստեղծվել են վերջին երեսուն տարիների ընթացքում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կշարունակեն կայունորեն ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների։

Այս նշանակալից օրը Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում։

Հարգանքներով՝

Իլհամ Ալիև.
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Պուտին  


Լրահոս