Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին. Ջեյհուն Բայրամով
 Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին.  Ջեյհուն Բայրամով
10:18     07 06 2022    
«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի նախագահական գրադարանի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

«Շնորհավորում ենք եղբայրական երկրին, ապրանքանիշը Türkiye-ի փոխարինման կապակցությամբ: Այս տարի մենք նշում ենք թուրք-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակը: Պատահական չէ, որ Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը: Մեր հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական դաշնակցության մակարդակի: Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Դա դրսևորվեց նաև 44-օրյա հայրենասիրական պատերազմի ժամանակ», - ասել է նախարարը:

Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է նաև նախագծերին, որոնցում համատեղ ներգրավված են Ադրբեջանը և Թուրքիան:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս