Չավուշօղլու. Ադրբեջանը պատասխանատվություն ստանձնեց էներգետիկ ճգնաժամի ֆոնին
  Չավուշօղլու.  Ադրբեջանը պատասխանատվություն ստանձնեց էներգետիկ ճգնաժամի ֆոնին
09:57     07 06 2022    
Ադրբեջանը մեծ պատասխանատվություն ստանձնեց էներգետիկ ճգնաժամի ֆոնին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Ուկրաինայում պատերազմի ֆոնին մենք ձգտում ենք այնպես անել, որ մեր եվրոպացի բարեկամները հնարավորինս քիչ տուժեն էներգետիկ ճգնաժամից: Ադրբեջանը, մասնավորապես, մեծ պատասխանատվություն ստանձնեց այս հարցում: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք եռակողմ հանդիպում կանցկացնենք Ղազախստանի և Թուրքմենստանի հետ` ինչպես էներգետիկ, այնպես էլ լոգիստիկ հարցերը քննարկելու համար», - ասել է Չավուշօղլուն:
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս