Ուկրաինայի վարչապետ. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի օգնությունը
  Ուկրաինայի վարչապետ.  Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի օգնությունը
12:12     03 06 2022    
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին՝ Ադրբեջանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի նախարարների կաբինետից։

Նամակում նշվում է, որ Ուկրաինան հատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի հետ համագործակցությանը։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ակտիվ հարաբերությունների Ադրբեջանի կառավարության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Վարչապետը բարձր է գնահատել ուկրաինական բնակչության և ներքին տեղահանվածների կարիքների համար Ադրբեջանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը, ինչպես նաև լրացուցիչ վառելիքի տրամադրումը Ուկրաինայում գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան  


Լրահոս