Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում
 Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում
16:32     27 05 2022    
Թուրքիան և Ադրբեջանը մի շարք համաձայնագրեր կստորագրեն՝ Բաքվում շարունակվող ավիացիայի, տիեզերքի և տեխնոլոգիաների փառատոնի (TEKNOFEST) շրջանակներում։ Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է՝ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Նրա խոսքով, ի թիվս այլոց, համաձայնագիր կստորագրվի երկու երկրների տիեզերական գործակալությունների միջև, որը զգալի ներդրում կունենա արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում։

«Պայմանագրերը կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը։ Տնտեսական կապերը կամրապնդվեն»,- ասել է նախարարը։

Վարանքը նաև ուշադրություն է հրավիրել TEKNOFEST փառատոնի նշանակության վրա, որի նպատակն է երիտասարդ սերնդի մեջ սերմանել հետաքրքրություն գիտության և տեխնլոգիաների նկատմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս