Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահին
 Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահին
09:43     27 05 2022    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Իլհամ Հեյդարի,

ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ադրբեջանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Սոցիալական և տնտեսական զարգացման մեջ Ձեր երկրի ձեռք բերած հաջողությունները ճանաչված են բոլորի կողմից: Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում և կարևոր դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական հարցերի լուծման գործում։

Մենք գոհունակությամբ նշում ենք ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը։ Փետրվարին ստորագրված «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը, անշուշտ, կնպաստի բոլոր ոլորտներում երկկողմ կապերի որակական զարգացմանը, ինչը լիովին համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին։

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»,- ասված է նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Իլհամ-Ալիև  


Լրահոս