Հրապարակվել են անցյալ տարի ազատագրված տարածքների ականազերծման վրա ծախսված միջոցները
 Հրապարակվել են անցյալ տարի ազատագրված տարածքների ականազերծման վրա ծախսված միջոցները
17:50     25 05 2022    
«Անցյալ տարի մոտ 98 մլն մանաթ է ծախսվել օկուպացիայից ազատագրված տարածքների ականազերծման վրա։

Այս մասին ասել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության կոմիտեի այսօրվա նիստում՝ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտնում է Zinvor.info-ն։

Նրա խոսքով, անցյալ տարի պետբյուջեից ծախսվել է 105,8 մլն մանաթ (ներառյալ 97,6 մլն մանաթի գումարը, որը հատկացվել է ազատագրված տարածքների վերակառուցմանն ու վերականգնմանը) Ադրբեջանի ազատագրված տարածքները չպայթած զինամթերքիցև ականներից մաքրելու աշխատանքներ իրականացնելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ազատագրված-տարածքներ  


Լրահոս