Ֆարիդ Շաֆիև. Սահմանին գտնվող զինված ուժերը լիովին չեն ենթարկվում Փաշինյանին
  Ֆարիդ Շաֆիև.  Սահմանին գտնվող զինված ուժերը լիովին չեն ենթարկվում Փաշինյանին
18:02     19 05 2022    
Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը մեկնաբանել է Հայաստանի կողմից պետական սահմանին իրականացված վերջին սադրանքները։

Zinvor.info-յի հետ զրույցում կենտրոնի ղեկավարը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լիովին վերահսկել ՀՀ զինված ուժերը:

«Այս կառույցներում երկար ժամանակ աշխատում են երկրի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կլանից մարդիկ։ Նույն իրավիճակն էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։ ԱԳՆ ներկայիս ղեկավարն այդ համակարգին չէր պատկանում, ուղղակի նրան նշանակեցին այդ պաշտոնում։ Կարծում եմ, որ Փաշինյանի կառավարությունը շահագրգռված չէ սահմանային գոտում լարվածության օջախ ստեղծելու մեջ։ Ենթադրում եմ, որ սահմանին գտնվող զինված ուժերը լիովին չեն ենթարկվում նրան», - նշել է Ֆարիդ Շաֆիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆարիդ-Շաֆիև  


Լրահոս