Դեսպան. Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը նրան դարձնում է ԱՄՆ գործընկերը
  Դեսպան.  Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը նրան դարձնում է ԱՄՆ գործընկերը
11:05     17 05 2022    
ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը մասնակցել է՝ Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեին (ՄՊԿ) իր երկրի պաշտպանության նախարարության կողմից տրամադրված անգլերեն լեզվի ուսուցման սարքավորումների շնորհանդեսին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են դեսպանատնից, դիվանագետ և Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Ջավադ Գասըմովը միասին ծանոթացել են՝ ԱՄՆ կոմիտեի տրամադրած համակարգիչներին և ուսումնական նյութերին։ Այս օգնությունը 2019 թվականից ի վեր ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության մի մասն է՝ մաքսանենգությունը կանխելու, սահմանային անվտանգությունն ամրապնդելու և ծովային սահմանները պաշտպանելու նպատակով։

Դեսպանը նաև նշել է, որ նախագիծը ևս մեկ քայլ է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև 30-ամյա համագործակցության զարգացման ուղղությամբ.

«Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը նրան դարձնում է ԱՄՆ-ի գործընկերը տարածաշրջանում։ Մենք պատրաստ ենք օգտագործել այս հնարավորությունը՝ կասեցնելու սպառնալիքների առաջացումը նրանց համար, ովքեր ապահովում են Ադրբեջանի սահմանների անվտանգությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս