Շուշայում կկառուցվի 24 նոր քառահարկ շենք
 Շուշայում կկառուցվի 24 նոր քառահարկ շենք
14:43     16 05 2022    
Հաջորդ ամիս Շուշայում կմեկնարկի նոր բնակելի զանգվածի շինարարությունը։

Այս մասին Zinvor.info-յին ասել է՝ Շուշա քաղաքային պետական արգելոցի վարչության նախագահ Մաֆթուն Աբբասովը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ մշակութային մայրաքաղաքում լայնածավալ բարեկարգման և շինարարական աշխատանքներ են ացկացվում։

«Նոր շենքերը ներառում են հիվանդանոց, դպրոց և բազմաթիվ հասարակական սննդի օբյեկտներ։ Նոր բնակելի զանգվածի շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս։ Մրցույթն արդեն ավարտված է։ Շուշայում կկառուցվի 24 քառահարկ շենք. Նոր տները նախատեսված են վերաբնակեցումից հետո անձնակազմի և տեղի բնակչության տեղավորման համար»,- ասել է Մ.Աբբասովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս