Ղարաբաղի հայերի հարցը ներքին է և չի քննարկվելու միջազգային հարթակներում. Ֆարիդ Շաֆիև
 Ղարաբաղի հայերի հարցը ներքին է և չի քննարկվելու միջազգային հարթակներում.  Ֆարիդ Շաֆիև
12:29     14 05 2022    
«Հայաստանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցն իրենց համար ոչ թե տարածքային, այլ մարդու իրավունքների խնդիր է։ Այդ դեպքում, իմ կարծիքով, 25 000 հայերի պատճառով Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու կարիք չկա։ Ադրբեջանում կան բազմաթիվ ազգային փոքրամասնություններ և նրանց իրավունքները ապահովված են»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին «Շուշայի հռչակագիրը և ադրբեջանա-թուրքական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» խորագրով համաժողովում հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

«Ադրբեջանում ադրբեջաներենի հետ մեկտեղ պետությունը ֆինանսավորում է նաև ռուսերեն և վրացերեն լեզուների ուսուցումը։ Այսինքն՝ այս բոլոր հարցերը կարող են լուծվել ազգային փոքրամասնությունների հարցերի շրջանակներում։ Ղարաբաղի հայերի հարցը ներքին է և չի քննարկվելու միջազգային հարթակներում»,- ընդգծել է Ֆարիդ Շաֆիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս