Ուկրաինական քաղաքը մարդասիրական օգնություն է ստացել Ադրբեջանից
Ուկրաինական քաղաքը մարդասիրական օգնություն է ստացել Ադրբեջանից
10:05     11 05 2022    
Ուկրաինայի Դնեպր քաղաքն Ադրբեջանից ստացել է 20 տոննա մարդասիրական օգնություն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։

Մարդասիրական օգնությունը ներառում է երկարաժամկետ պահպանման սննդամթերք և դեղամիջոցներ:

«Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում դեսպանատանը և Ադրբեջանի ժողովրդին այս օգնության համար։ Կան ձավարեղեն, պահածոներ, յուղեր, ալյուր և երկարաժամկետ պահպանման բազմաթիվ այլ ապրանքներ։ Բացի այդ, դեսպանատունը մեզ դեղեր է ուղարկել»,- ասել է ուկրաինական «Ազգային պաշտպանության հիմնադրամ» բարեգործական կազմակերպության ղեկավար Նատալյա Կոստյուչենկոն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան  


Լրահոս