Շուշան այսօր ազատ է և համազգային առաջնորդի հոգին հանգիստ է. Նախագահի օգնական
 Շուշան այսօր ազատ է և համազգային առաջնորդի հոգին հանգիստ է.  Նախագահի օգնական
15:32     10 05 2022    
Այսօր Շուշան ազատ է և համազգային առաջնորդի հոգին հանգիստ է: Նա հենց այս օրն էր ուզում տեսնել, սա էր կտակել։ Գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ Շուշա քաղաքը, մեր հողերն ազատագրվեցին օկուպացիայից։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Այսօր ադրբեջանական ժողովուրդը մեծ ուրախությամբ նշում է Շուշայի ազատագրումը։ Բայց կար ժամանակ, երբ հայերը մայիսի 8-ին նշում էին Շուշայի գրավման օրը և այս օպերացիան անվանում էին «Հարսանիք լեռներում»։ Հիմա նրանք սգում են մի հողի համար, որը երբեք իրենց չի պատկանել: Դա օկուպացված հող էր, և այն պետք է ազատագրվեր։ Շուշայում այժմ հեղինակավոր միջոցառումներ են անցկացվում: Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի ուրախանում է դրա համար»,- նշել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս