Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ
 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ
12:32     09 05 2022    
2022 թվականի մայիսի 9-ին լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի 1941-1945 թվականների Հաղթանակի 77-րդ տարեդարձը։ Այս նշանակալից օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում՝ մարդկության պատմության ամենասարսափելի պատերազմներից մեկի Հաղթանակում աննախադեպ դերակատարություն ցուցաբերած, ահռելի դժվարություններ կրած, արիություն ու հերոսություն ցուցաբերած յուրաքանչյուր զինվորի, սպաների և շարքային քաղաքացիների հիշատակին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ադրբեջանի ժողովուրդը աննախադեպ աշխատանքային սխրանքներ է ցույց տվել թիկունքում, անշահախնդիր աշխատելով գիշեր-ցերեկ բանակի կարիքները հոգալու համար։ Մեր համաքաղաքացիներն ավելի քան 7 տոննա դոնորային արյուն են ուղարկել ռազմաճակատ, նրանք հատկապես աչքի են ընկել մարտական ստորաբաժանումներին սննդով և տաք հագուստով ապահովելով։ Հանուն ֆաշիզմի դեմ հաղթանակի, Ադրբեջանը հնարավորինս մոբիլիզացրել է իր ունեցած բոլոր ռեսուրսները։

Ադրբեջանական ժողովուրդը 1941-45 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը տոնում է նաև ցնծության զգացումով՝ կապված 44-օրյա Հայրենական պատերազմի արդյունքում տարած Մեծ հաղթանակի հետ։ Ադրբեջանը, որը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, միշտ աջակցում է միջազգային իրավունքի և արդարության համար մղվող պայքարին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս