Իլհամ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է այցելել Ադրբեջան
 Իլհամ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է այցելել Ադրբեջան
14:11     03 05 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հրավիրել է այցելել Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հրավերը երախտագիտությամբ է ընդունվել։

Մայիսի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջև։ Նախագահները շնորհավորել են միմյանց Ռամազանի տոնի առթիվ և իրենց բարեմաղթանքները փոխանցել Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական ժողովուրդներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս