Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Ռամազանի տոնի առթիվ
 Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Ռամազանի տոնի առթիվ
20:12     29 04 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Ռամազանի տոնի առթիվ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

«Սիրելի հայրենակիցներ.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ողջ աշխարհի ադրբեջանցիներին՝ սուրբ Ռամազանի տոնի առթիվ, ձեզ եմ փոխանցում իմ բարեմաղթանքները։

Ռամազան ամիսը, երբ ուղարկվեց Ղուրանը` աստվածային իմաստության գանձարանը, սուրբ ամիսներից մեկն է, որը մարդկանց կոչում է բարի գործերի, միասնության և հավասարության` պարգևելով նրանց բարոյական մաքրության բերկրանքը, շահի նկատմամբ հաղթանակը և հոգևոր ու բարոյական կատարելագործում:

Իսլամը պատմականորեն կարևոր դեր է խաղացել ադրբեջանական հասարակության մեջ միասնության, համերաշխության և հանդուրժողականության օրինակելի միջավայրի հաստատման գործում։ Մեր ժողովուրդը, որը միշտ խորը կապվածություն է դրսևորել ազգային և հոգևոր արժեքներին, մինչ օրս պատշաճ կերպով պահպանում է իր սովորույթներն ու ավանդույթները, կրոնական ծեսերն ու արարողությունները, այդ թվում՝ ամեն տարի հատուկ հանդիսավորությամբ նշեում է Ռամազանի տոնը։

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ արդար գործի համար մղվող պայքարում մեր ձեռք բերած փառահեղ Հաղթանակի շնորհիվ՝ մեր պապերի ազատագրված հողում վերածնվում է կյանքը, վերականգնվում են պատմամշակութային ժառանգությունը, պաշտամունքի վայրերը, մզկիթներում լսվում են ազանի ձայներ։

Այս սուրբ տոնական օրերին ևս մեկ անգամ հարգանքի տուրք եմ մատուցում Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը զոհաբերած մեր քաջարի նահատակների անմահ հիշատակին, թող Ալլահը հանգստություն տա նրանց հոգիներին, նրանց ընտանիքներին մաղթում եմ համբերություն, իսկ մեր գազիներին՝ առողջություն։

Սիրելի եղբայրներ և քույրեր.

Ռամազանը, որը պսակում է տասնմեկ ամիսը, մենք ճանապարհում ենք երախտագիտության զգացումով և հոգևոր զմայլանքով: Հավատում եմ, որ ձեր աղոթքների շնորհիվ՝ հանուն մեր երկրի առաջընթացի և բարգավաճման, Ամենակարող Արարիչն իր ողորմությունը կուղարկի մեր ժողովրդին։

Եվս մեկ անգամ բոլորիդ փոխանցում եմ իմ սրտանց տոնական շնորհավորանքները, երջանկություն մաղթում ձեր ընտանիքներին, բարօրություն՝ ձեր օջախներին։ Թող Ալլահը ընդունի ձեր ծոմապահությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս