Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ողջ տարածաշրջանի շահերի օգտին է
  Ջեյհուն Բայրամով.  Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ողջ տարածաշրջանի շահերի օգտին է
16:46     27 04 2022    
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Դրանում հետաքրքրված է նաև Վրաստանը։ Հարավային Կովկասը մեր ընդհանուր տունն է. Վրաստանի հետ մեր հարաբերությունները կարող են օգտագործվել որպես մոդել, հաջող համագործակցության օրինակ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Նա հավելել է, որ Հայաստանը նույնպես կարող է իր տեղը զբաղեցնել միջազգային և տարածաշրջանային նախագծերում՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս