ԵԽԽՎ-ում հայ պատգամավորները չեն հրաժարվում ռևանշիստական գաղափարներից. Սամեդ Սեյիդով
 ԵԽԽՎ-ում հայ պատգամավորները չեն հրաժարվում ռևանշիստական գաղափարներից.  Սամեդ Սեյիդով
20:13     25 04 2022    
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովում ելույթ է ունեցել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Սամեդ Սեյիդովը հայտարարել է, որ Ադրբեջանն արել է և կշարունակի անել հնարավոր ամեն ինչ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ Նա նշել է, որ վեհաժողովում հայ պատգամավորները չեն հրաժարվում ռևանշիստական գաղափարներից և խաղաղության փոխարեն խոսում են պատերազմի մասին։ Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ եկել է ժամանակը միջոցներ ձեռնարկելու երկու երկրների միջև խաղաղություն և վստահություն հաստատելու համար։

Իր ելույթում նա հայ պատգամավորներին կոչ է արել վերադառնալ Եվրոպայի խորհրդի արժեքներին։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Ադրբեջան  


Լրահոս