Ալիևը շնորհավորել է Մակրոնին
 Ալիևը շնորհավորել է Մակրոնին
16:07     25 04 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:

«Այս տարի լրանում է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հաջող համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի, ինչպես նաև նավթի ու գազի հանքավայրերի մշակման, մշակույթի, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներում, մեր հարաբերությունները պայմանավորող հիմնական գործոնն է։ Հավատում եմ, որ այս համագործակցությունը կշարունակվի մեր համատեղ ջանքերով՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մենք հուսով ենք, որ Ֆրանսիայի Հանրապետությունը, որը ներկայումս նախագահում է Եվրամիությունում, կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը՝ մեր ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա, Հարավային Կովկասում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու համար:

Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և հաջողություններ ձեր հետագա գործունեության մեջ»,- ասված է Իլհամ Ալիևի շնորհավորական նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Մակրոն  


Լրահոս