Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկում Ուկրաինա
 Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկում Ուկրաինա
17:38     21 04 2022    
Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, մարդասիրական օգնությունը բաղկացած է դեղերից, դեղամիջոցներից և սննդից։

Ավելի քան 170 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնությունը ներառում է 3,37 մլն մանաթի դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, ինչպես նաև 1 մլն մանաթի պարենային ապրանքներ։

Հումանիտար բեռով ինքնաթիռն այսօր Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանից թռել է Վարշավայի օդանավակայան։ Բեռի փոխադրմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուկրաինա  


Լրահոս