Օմբուդսմեն. Քելբեջարում հայերի կողմից տեղադրված ականը կարող է հանգեցնել զանգվածային զոհերի
  Օմբուդսմեն.  Քելբեջարում հայերի կողմից տեղադրված ականը կարող է հանգեցնել զանգվածային զոհերի
09:49     20 04 2022    
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հայտարարություն է արել ազատագրված տարածքներում ականային վտանգի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ օմբուդսմենի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է.

«Նախկին հարկադիր վերբնակների՝ Քելբեջարի շրջանի Գյունեշլի գյուղի բնակիչների՝ հայրենի հողեր կատարած ուղևորության ընթացքում կանխվել է սարսափելի ողբերգությունը։ Ադրբեջանցի զինծառայողների զգոնության շնորհիվ գյուղ տանող ճանապարհին հակատանկային ական է հայտնաբերվել։ Դա 20 մարդու կյանք է փրկել, այդ թվում՝ պետական կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Ըստ ամենայնի, այս ականը, որը կարող էր հանգեցնել զանգվածային զոհերի, հայերը տեղադրել են այն ժամանակահատվածում, որը հատկացվել է օկուպանտների՝ 2020 թվականին Քելբեջարի շրջանը լքելու համար։

Հայաստանի կողմից քաղաքացիական բնակավայրերի մոտ ականների տեղադրումը և ականապատ դաշտերի հուսալի քարտեզներ չտրամադրելը, չնայած ադրբեջանական կողմի բազմաթիվ կոչերին, խախտում է մարդու մի շարք հիմնարար իրավունքները, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին։ Չնայած նրան, որ մենք այս հարցով բազմիցս դիմել ենք միջազգային կազմակերպություններին, հնարավոր չի եղել արդյունքի հասել։

Որպես Ադրբեջանի օմբուդսմեն՝ ես ևս մեկ անգամ հայտնում եմ իմ լուրջ մտահոգությունը ականային վտանգի առնչությամբ, հիշեցնում եմ Հայաստանին միջազգային իրավունքը պահպանելու իր պարտավորության մասին և կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին աջակցել Ադրբեջանին այս հարցում՝ ընդունելով արդար և վճռական դիրքորոշում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Քելբեջար  


Լրահոս