Միլլի Մեջլիսի հանձնաժողովները համատեղ նիստ կանցկացնեն Շուշայում
 Միլլի Մեջլիսի հանձնաժողովները համատեղ նիստ կանցկացնեն Շուշայում
12:50     08 04 2022    
Այսօր Շուշայում տեղի կունենա Միլլի Մեջլիսի (խորհրդարան) Իրավական քաղաքականության, պետականաշինության և պաշտպանության և Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովների համատեղ նիստ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-յին, հանդիպման օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Այսպես, պատգամավորները Շուշայում կքննարկեն «Ադրբեջանի Հանրապետության կառավարության, Թուրքիայի Հանրապետության կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ» զորավարժությունների անցկացման մասին փոխըմբռնման հուշագիրը հաստատելու մասին և «Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը, ինչպես նաև «Արժութային կարգավորման մասին» օրենքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Միլլի-Մեջլիս  


Լրահոս