Օկուպացիայից ազատագրված տարածքներում հայերի կողմից լքված զենք-զինամթերք է հայտնաբերվել
 Օկուպացիայից ազատագրված տարածքներում հայերի կողմից լքված զենք-զինամթերք է հայտնաբերվել
09:04     06 04 2022    
Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում՝ Հայրենական պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից լքված զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից, ոստիկանության Լաչինի շրջանի բաժանմունքի աշխատակիցները պարբերաբար ռեյդեր են անցկացնում մարտի դաշտերում, ստուգում հակառակորդի խրամատներն ու ամրությունները։

«Ադրբեջանի Խոջավենդի շրջանի «Ուչ Թեփե» տարածքում հերթական ռեյդի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է՝ 4 գնդացիր, երեք նռնականետ, հակատանկային հրթիռային համակարգ, գնդացիրների 40 պահունակ, տարբեր տրամաչափի 3500 փամփուշտ և այլն»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ազատագրված-տարածքներ  


Լրահոս