Վեց տարի է անցել Մեծ Հաղթանակ տանող ճանապարհի սկզբից
 Վեց տարի է անցել Մեծ Հաղթանակ տանող ճանապարհի սկզբից
10:39     04 04 2022    
Այսօր լրանում է ապրիլյան փառահեղ մարտերի մեկնարկի վեց տարին:

2016 թվականի ապրիլի 2-ին սկսված կայծակնային հակահարձակողական գործողության ընթացքում՝ ի պատասխան Հայաստանի զինված ուժերի ձեռնարկած սադրանքների, ադրբեջանական բանակը ջախջախիչ պարտության մատնեց թշնամուն:

Ազատագրվեցին Ֆիզուլիի, Ջաբրայիլի և նախկին Աղդերեյի շրջանների ավելի քան 2 հազար հա ընդհանուր տարածք: Բացի այդ, ադրբեջանական բանակի լիակատար վերահսկողության տակ անցան հազարավոր հեկտար տարածքներ:

Սա առաջին հաջող գործողությունն էր, որի ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերը ճեղքեցին շփման գիծը, ջախջախեցին Հայաստանը ռազմի դաշտում:

Առասպելական «Օհանյանի պաշտպանության գիծը» մեր հաղթական բանակի կողմից ոչնչացվեց ընդամենը 20 րոպեում:

Ապրիլյան մարտերում Ադրբեջանը կիրառեց գերժամանակակից զենքեր:

Ադրբեջանական բանակն ազատագրեց նաև մի շարք կարևոր ռազմավարական բարձունքներ, այդ թվում՝ Լելեթեփեն և Թալիշը:

Ապրիլյան մարտերում ադրբեջանական բանակը կորցրեց շուրջ 100 զինծառայող, իսկ հայկական կողմի կորուստները գերազանցեցին 300-ը: Ռազմական գործողությունները դադարեցին ապրիլի 5-ին՝ այն բանից հետո, երբ ծանր վիճակում հայտնված Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմեց Մոսկվային՝ աղաչելով դադարեցնել պատերազմը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հաղթանակ  


Լրահոս