Ադրբեջանում ականի պայթյունների զոհերի մեծ մասը տղամարդիկ են. ԿԽՄԿ
 Ադրբեջանում ականի պայթյունների զոհերի մեծ մասը տղամարդիկ են.  ԿԽՄԿ
09:45     04 04 2022    
Ականի պայթյունի հետևանքով տուժած անձանց պետք է ցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, հաշվի առնվի նրանց կարիքները։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Արիան Բաուերը՝ Բաքվում ականազերծման թեմայով միջազգային համաժողովում։

Արիան Բաուերը նշել է, որ Ադրբեջանում ականի պայթյունների զոհերի մեծ մասը տղամարդիկ են։

«Նրանք ընտանիքի գլուխ են, նյութական պատասխանատվություն են կրում, և այս դեպքում նրանց ընտանիքներում նյութական դժվարություններ են առաջանում։ Նման ընտանիքներին մենք ֆինանսական օգնություն ենք տրամադրել։ Ականի պայթյունների հետևանքով զոհվածերի հարազատների 80 տոկոսը ֆինանսական օգնություն է ստացել ԿԽՄԿ-ից: Մենք պատրաստ ենք աջակցել ANAMA-ին»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Ադրբեջան  


Լրահոս