Մեհրիբան Ալիևա. Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի մոռանա ողբերգությունը, որում սպանվել են մեր համաքաղաքացիները
  Մեհրիբան Ալիևա.  Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի մոռանա ողբերգությունը, որում սպանվել են մեր համաքաղաքացիները
15:44     31 03 2022    
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր էջում գրառում է կատարել մարտի 31-ի՝ Ադրբեջանցիների ցեղասպանության օրվա հետ կապված։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ գրառման մեջ ասվում է.

«Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի մոռանա ողբերգությունը, որի արդյունքում սպանվել են մեր անմեղ համաքաղաքացիները։ Մենք միշտ կպաշտպանենք այդ սարսափելի իրադարձությունների մասին ճշմարտությունը դրանք խեղաթյուրելու ցանկացած փորձից։ Հարգում եմ 1918 թվականի մարտին իրականացված ցեղասպանության զոհերի պայծառ հիշատակը։ Թող Ալլահը լուսավորի մեր բոլոր նահատակների հոգիները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա   Ադրբեջան  


Լրահոս