Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև գործընկերության 30-ամյակի կապակցությամբ Շուշայում կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Մենք իրար նման գաղափարներ ունենք, ցանկանում ենք, որ ՄԱԿ-ն ավելի մոտիկից ծանոթանա տարածքների վերականգնման գործընթացին և իր ներդրումն ունենա։ Դրանք վերականգնելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության, ինչպես նաև դոնորների օգնությունը»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։
Նա կարևորել է ականազերծման խնդիրը՝ հավելելով, որ այդ հարցում ՄԱԿ-ի աջակցությունը շատ էական է Ադրբեջանի համար։