Ադրբեջանն ու Թուրքիան կարևորում են տարածաշրջանային խաղաղությունը. Չավուշօղլու
 Ադրբեջանն ու Թուրքիան կարևորում են տարածաշրջանային խաղաղությունը.  Չավուշօղլու
16:44     14 03 2022    
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, անդրադարձել է նաև Հայաստանին:

Մասնավորապես նա նշել է, որ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, կարևորում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր, և այժմ սպասում են Հայաստանի արձագանքին։

«Երբ պարոն Ալիևն առաջարկեց «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Հարավային Կովկասի երեք երկրների՝ գումարած Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, պարոն Էրդողանն առաջին աջակցողներից եղավ այս գաղափարին։ Եթե ​​վաղը հարաբերությունները կարգավորվեն, ինչո՞ւ չընդգրկել Հայաստանին այդ ձևաչափում։ Իմ կարծիքով, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում 3-րդ կողմի կարիք չպետք է լինի։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռնարկվելիք յուրաքանչյուր քայլին։ Ադրբեջանը նույնպես աջակցում է այն գործընթացին, որը մենք իրականացնում ենք Հայաստանի հետ»,- նշել է Չավուշօղլուն և ընդգծել, որ իրենք Ադրբեջանի հետ ամեն հարցում խորհրդակցում են և այդպես կլինի նաև ապագա գործընթացներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս