Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտեց Հայաստանին առաջարկած 5 կետերը
  Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտեց Հայաստանին առաջարկած 5 կետերը
19:05     14 03 2022    
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքները:

Այսպիսով, դրանք են՝

-Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:

- Պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն:

- Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց նկատմամբ անվտանգության սպառնալիքից, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող քայլերից:

- Սահամանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

- Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս