Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Սումգայիթի դեպքերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը
 Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Սումգայիթի դեպքերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը
18:00     01 03 2022    
«Մենք բազմիցս պատասխանել ենք Սումգայիթի դեպքերի առնչությամբ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից հնչեցված բացարձակ անհիմն և կեղծ մեղադրանքներին։ Հերթական անգամ շեշտում ենք, որ 1988 թվականի փետրվարի վերջին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները կանխամտածված և ծրագրված սադրանք էին Ադրբեջանի դեմ»։

Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան, տեղեկացնում է Zinvor.info-ն:

«Հայաստանի ԱԳՆ-ին հիշեցնում ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը վերջ դրեց իր միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասի Հայաստանի կողմից տասնամյակներ շարունակվող ռազմական օկուպացիային և վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ Տարածաշրջանում օկուպացիայի գործոնի վերացումից հետո ի հայտ եկած համագործակցության և խաղաղության կառուցման նոր հնարավորություններից օգտվելու փոխարեն կեղծ, անհիմն և թշնամական հայտարարություններ հնչեցնելը ցույց է տալիս Հայաստանի իրական մտադրությունը։ Քանի դեռ Հայաստանի կառավարությունը դրսևորում է ստի վրա կառուցված անհաշտ դիրքորոշում, ցավոք, հայ ժողովուրդը զրկված կլինի խաղաղությունից և բարգավաճումից»,- նշել է Լեյլա Աբդուլլաևան։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեյլա-Աբդուլլաևա   Ադրբեջան  


Լրահոս