Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին
 Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին
11:02     28 02 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Զրույցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին մարդասիրական օգնության համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է իր թվիթերյան էջում։

«Ես շարունակում եմ բանակցությունները միջազգային գործընկերների հետ։ Զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք բարձր ենք գնահատում տրամադրվող մարդասիրական օգնությունն ու դեղորայքը։ Մենք շնորհակալ ենք աջակցության համար»,- գրել է Զելենսկին։
Zinvor.info

Հեշթեգներ. Զելենսկի   Ադրբեջան  


Լրահոս